ԱՄՆ դեսպանատունը կշարունակի հերթագրված քաղաքացիներին տրամադրել անձնագրային և վիզային ծառայություններ

13:39 • 22.01.18

 

Այս պահի դրությամբ՝ Կոնգրեսի հատկացումների դադարի ժամանակահատվածում, ԱՄՆ դեսպանատունը կշարունակի հերթագրված քաղաքացիներին տրամադրել անձնագրային և վիզային ծառայություններ՝ այնքանով, ինչքանով թույլատրված է:

Այս մասին տեղեկանում ենք ՀՀ–ում ԱՄՆ դեսպանատան ֆեյսբուքյան էջից։

Դեսպանատունը նաև նշում է, որ ֆեյսբուքյան էջը չի թարմացվի, մինչև ԱՄՆ կառավարության գործունեության լիարժեք վերականգնումը՝ մինչ այդ ներկայացնելով միայն արտակարգ իրավիճակներին և անվտանգությանն առնչվող տեղեկություններ: