Աբու Դաբիում կտուգանվեն աղոթելու համար ճանապարհի եզրին կայանած վարորդները
Արաբական Միացյալ Էմիրությունների մայրաքաղաք Աբու Դաբիում 300 դոլարով կտուգանվեն անհամապատասխան վայրերում տարբեր նպատակներով, այդ թվում՝ աղոթելու համար կայանող վարորդները: Այս մասին հայտնում է Gulf News-ը:
Աբու Դաբիի ոստիկանության հաղորդմամբ՝ նման գործողությունները վտանգ են ստեղծում վարորդների և ճանապարհային երթևեկության մյուս մասնակիցների համար:
Դրանից բացի, վարորդները կտուգանվեն փոխադրամիջոցները խաչմերուկներում, շրջադարձի համար նախատեսված հատվածներում և կայանելու համար չնախատեսված այլ վայրերում կայանելու համար:
Նշվում է, որ նման խախտումների համար նվազագույն տուգանքը 400 դիրհամ է (մոտ հարյուր դոլար):










