«Դոմոդեդովո»-ում 6 նոր թռիչքուղի կկառուցվի
Ռուսաստանում ուղևորահոսքի ծավալներով երկրորդ օդանավակայանը՝ «Դոմոդեդովո»-ն, ցանկանում է ևս վեց թռիչքուղի կառուցել, որոնցից երկուսը՝ առաջիկա 20 տարում, գրում է kommersant.ru-ն:
Ինչպես պարզել է լրատվամիջոցը, նման ծրագրեր են նախատեսված պետության հետ օդանավակայանի համաձայնագրի նախագծում:
Մարտի կեսին Ռուսաստանի կառավարությունը պետք է որոշում կայացնի Մոսկվայի օդանավակայանների և պետության միջև ենթակառուցվածքների զարգացման վերաբերյալ համաձայնագրերի ստորագրման պայմանների մասին:
Այժմ օդանավակայանում գործում է երկու թռիչքուղի և կառուցվում է ևս մեկը: 2018 թվականի առաջին կեսին դրա գործի դրվելուց հետո, հին թռիչքուղիներից մեկը կդառնա ինքնաթիռների վարման ճանապարհ:
Օդանավակայանն առաջարկում է ունենալ մինչև ութ թռիչքուղի: Մասնավորապես, նախատեսվում է, որ երկուսը կհայտնվեն մինչև 2037 թվականը, իսկ չորսը` մինչև 2055 թվականը:










