ԱՄՆ-ն դատապարտել է Քաբուլում հյուրանոցի վրա ահաբեկչական հարձակումը (լուսանկարներ)
ԱՄՆ-ն խստորեն դատապարտում է Քաբուլում Intercontinental հյուրանոցի վրա շաբաթ երեկոյան ահաբեկիչների հարձակումը և սգում է բոլոր զոհերի համար: Այդ մասին ասված է ԱՄՆ պետքարտուղար Ռեքս Թիլերսոնի հայտարարության մեջ, հայտնում է The Hill-ը:
«Միացյալ Նահանգները վճռականորեն դատապարտում է Քաբուլում Intercontinental հյուրանոցի վրա տեղի ունեցած հարձակումը: Մենք սգում ենք հարձակման ընթացքում բոլոր զոհերի համար՝ թե՛ աֆղանցի, թե՛ այլ երկրների քաղաքացիների»,- նշվում է հայտարարությունում:
Թիլերսոնը հավելել է, որ կապի մեջ է Աֆղանստանի իշխանությունների հետ միջադեպի հետաքննության առնչությամբ:
Զինված գրոհայինները շաբաթ երեկոյան ներխուժել են Intercontinenal հյուրանոց: The New York Times-ը, վկայակոչելով աղբյուրների, հայտնել է, որ հարձակման զոհ է դարձել 43 մարդ: Աֆղանստանի ներքին գործերի նախարարությունը հաստատել է 18 մարդու մահվան փաստը, նրանց թվում՝ 14 օտարերկրացի: Իրավիճակը չի հաջողվել վերահսկողության տակ առնել 18 ժամ, այդ ժամանակահատվածում լսվել են կրակոցներ և պայթյուններ: Հարձակման պատասխանատվությունը ստանձնել է «Թալիբան» շարժումը:






























