Միլանում ներդրվել է գործազուրկների համար տրանսպորտի արտոնյալ աբոնեմենտային համակարգ

18:03 • 22.01.18

Իտալիայում ներդրվել է գործազուրկների համար հանրային տրանսպորտի արտոնյալ աբոնեմենտային համակարգ, հայտնում է ANSA գործակալությունը:


Առաջին քաղաքը, որտեղ գործարկվել է նախագիծը, դարձել է Միլանը:


Հատուկ տրանսպորտային աբոնեմենտը նախատեսված Միլանի բնակիչների` ինչպես իտալացի և ԵՄ այլ երկրների քաղաքացի, այնպես էլ ոչ ԵՄ երկրներից ներգաղթյալների համար:


Աբոնեմենտը կգործի այն ստանալու պահից ի վեր մեկ տարի, անգամ եթե դրա տերը աշխատանք գտնի այդ ընթացքում:


Դիմումը պետք է ներկայացվի Atm point di Duomo ընկերության հաճախորդների սպասարկման կետ:


Նշվում է, որ արտոնյալ պայմաններով գործազուրկները կկարողանան ձեռք բերել տարեկան հանրային տրանսպորտի բաժանորդագրություն 50 եվրոյով: