Միկելե Նիկոլետին ընտրվել է ԵԽԽՎ նոր նախագահ

15:43 • 22.01.18

Երկուշաբթի Եվրոպայի խորհրդի խորհրդարանական վեհաժողովը Ստրասբուրգում ձմեռային նստաշրջանի ժամանակ կառույցի նոր նախագահ է ընտրել Իտալիայի պատվիրակության անդամ Միկելե Նիկոլետիին: Նա կնախագահի 1 տարի ժամկետով՝ վերընտրվելու հնարավորությամբ։ Այդ մասին հաղորդվում է Twitter-ում կազմակերպության էջում:


Նա այդ պաշտոնում կփոխարինի Ստելա Կիրիակիդեսին, որը գլխավորել է կազմակերպությունն անցած տարվա հոկտեմբերին:


Հիշեցնենք, որ այսօր Ստրասբուրգում մեկնարկել է ԵԽԽՎ ձմեռային նստաշրջանը, որը կտևի մինչև հունվարի 26-ը: