Շվեդիայի Մալմո քաղաքում մեկ շաբաթվա ընթացքում երկրորդ պայթյունն է որոտացել (լուսանկարներ)
Շվեդիայի Մալմո քաղաքում կրկին պայթյուն է որոտացել, այս մասին հաղորդում է Sydsvenskan-ը:
Պայթյունը տեղի է ունեցել քաղաքի Ռոզենգորդ միկրոշրջանում՝ գրասենյակային շենքի մոտ: Նշվում է, որ շենքի ներսում գործել են մի քանի ընկերությունների գրասենյակներ ու բժշկական կենտրոն:
Հայտնի է, որ դեպքը տեղի է ունեցել այն նույն փողոցում, որտեղ օրեր առաջ պայթյուն էր որոտացել ոստիկանական շենքի մոտ:
Պայթյունի հետևանքով զոհեր չկան, վնասվել է շենքի ճակատային հատվածը: Դեպքի վայրում աշխատում են փորձագետներ, պայթյունի պատճառների մասին տեղեկություններ առայժմ չեն հաղորդվում:














