Սյունիքի մարզում փեսան հայտնաբերել է 68-ամյա աներոջ դին` կախված վիճակում

17:17 • 23.01.18

Սյունիքի մարզի Հարթաշեն գյուղի տներից մեկում  փեսան հայտնաբերել է աներոջ դին:

Տեղեկությունը  Tert.am-ի հետ զրույցում հաստատեցին Հարթաշենի համայնքապետարանից, հայտնելով, որ մանրամասների չեն տիրապետում, դեպքի առիթով հայտնել են իրավապահ մարմիններին:

Tert.am-ի հետ զրույցում ՀՀ ոստիկանության ԶԼՄ-ների հետ կապի բաժնի պետ Էդգար Ջանոյանն ասաց, որ ոստիկանությունը դիի առկայության մասին հաղորդում ստացել է:

«Հունվարի 22-ին՝ ժամը 13:55-ին հաղորդում է ստացվել, որ Հարթաշեն գյուղի տներից մեկում դի կա: Մեկնած խումբը նշված գյուղերի տներից մեկի նկուղում հայտնաբերել է 1950 թվականին ծնված տղամարդու դին՝առաստաղից կախված վիճակում»,-ասաց Էդգար Ջանոյանը:

Ոստիկանության ԶԼՄ-ների հետ կապի բաժնի պետը հայտնեց, որ նշանակվել է դատաբժշկական փորձաքննություն, կատարվում է քննություն: