Ամերիկացին սպառնացել է գնդակահարել CNN-ի խմբագրությանը

12:19 • 23.01.18

Ամերիկյան Միչիգան նահանգում ձերբակալել են բնակչի, որը մի քանի անգամ զանգահարել է CNN հեռուստաալիքի շտաբ գրասենյակ և սպառնացել, հայտնում է WGCL-TV-ն:


Նշվում է, որ տղամարդը 22 անգամ զանգահարել է հեռուստաալիքի շտաբ գրասենյակ և սպառնացել է գնդակահարել բոլոր աշխատակիցներին:


«Կեղծ նորություններ: Ես կգամ և կգնդակահարեմ ձեզ բոլորիդ»,- զանգերի ժամանակ հայտարարել է ամերիկացին:


Ոստիկանները պարզել են զանգահարողի գտնվելու վայրը և ձերբակալել նրան: