Գերմանիայում բախվել են բեռնատարն ու ուղևորատար գնացքը
Գերմանիայի Բավարիա երկրամասի Շոնգաու քաղաքում բեռնատարը բախվել է ուղևորատար գնացքին, ինչի հետևանքով 7 մարդ է տուժել: Այս մասին հայտնում է РИА Новости-ն՝ վկայակոչելով տեղի ռադիոկայաններից մեկը:
Ոստիկանության տվյալներով՝ միջադեպը տեղի է ունեցել երեքշաբթի առավոտյան: Բեռնատարի վարորդը դուրս է եկել երկաթուղային գծի հատման մաս լուսացույցի արգելող նշանի տակ: Բախման հետևանքով վերջինս լուրջ վնասվածքներ է ստացել:
Վալհայմ ուղևորվող գնացքում 44 ուղևոր է գտնվել, որոնցից 5-ը, ինչպես նաև մեքենավարը աննշան վնասվածքներ են ստացել: Բոլոր տուժածները հոսպիտալացվել են:










