Ճապոնիայում 15 մարդ է տուժել հրաբխի ժայթքման և ձնահյուսի պատճառով

10:03 • 23.01.18

Ճապոնիայի Գումա պրեֆեկտուրայում՝ Կուսացու միջազգային լեռնադահուկային հանգստավայրի մոտակայքում, հրաբխի ժայթքում է սկսվել և ձնահյուս է տեղի ունեցել, հաղորդվում է 15 տուժածի մասին, գրում է «ՌԻԱ Նովոստի»-ն:


Ինչպես հայտնել է NHK հեռուստաընկերությունը, հանգստավայրի շատ հյուրեր վնասվածքներ են ստացել հրաբխային քարերի ընկնելու հետևանքով:


Ավելի վաղ հաղորդվել է, որ հանգստավայրում ձնահյուս է տեղի ունեցել՝ իր հետ տանելով մեկ մարդու:


Երկրի պաշտպանության նախարարության տվյալներով՝ ձնահյուսի մեջ է հայտնվել վեց զինծառայող, որոնք պլանային մարզումներ էին անցկացնում: Դեռևս հայտնի չէ, թե արդյոք հաջողվել է նրանց փրկել, թե ոչ:


Օդերևութաբանները Կուսացու-Սիրանե հրաբխի ժայթքումը գրանցել են երեքշաբթի առավոտյան: