Առեղծվածային մահ. Մոսկվայում մեկը մյուսի հետևից մահացել են ընտանիքի բոլոր անդամները
Չորս օրվա ընթացքում Մոսկվայում բնակվող ընտանիքի 3 անդամ է մահացել մեկը մյուսի հետևից:
Ինչպես հայտնում է Life.ru-ն, ՌԴ մայրաքաղաքի բնակիչերը ծանր հիվանդ էին, սակայն հաճախակի չէին բժշկի դիմում: Առաջինը մահացել է 61-ամյա կինը: Դա տեղի է ունեցել հունվարի 19-ին:
Հարևանների խոսքով՝ կինն ամիսներ առաջ հիվանդացել է վարակիչ հեպատիտով: Կնոջը մահացած հայտնաբերել է նրա 29-ամյա որդին:
Կնոջից հետո հունվարի 21-ին մահացել է կաթվածահար եղած հայրը: Իսկ հունվարի 23-ին մահացել է նաև որդին: Հարևաններն ընդգծում են, որ նա մեկ ամսից ավելի հարբուխով է հիվանդ եղել: Նա հաճախ գանգատվում էր մկանների ցավից և բարձր ջերմությունից: Այս անգամ նա որոշել էր շտապ օգնություն կանչել, սակայն մահացել է բժիշկների ձեքերում, երբ դուռն էր բացում նրանց առաջ:










