Գայլերի ոհմակը վնասներ է հասցնում Դեբետին. գյուղապետը դիմել է ոստիկանություն, Որսորդմիություն

18:00 • 23.01.18

Լոռու մարզի Դեբետ գյուղին մերձակա անտառներում բնակվող գայլերի ոհմակը անհանգստացնում է գյուղացիներին: 2017 թվականի աշնանից մինչ օրս գայլերը կերել են 6 ամսական 3 հորթ, 1 ավանակ ու 1 մի մտրուկ: Մարդկանց վրա դեռ հարձակումներ չեն եղել:

Այս մասին Tert.am-ին հայտնած Դեբետի գյուղապետ Արարատ Քոչարյանը նշեց, որ ինչպես նախորդ, այնպես էլ այս տարի դիմել են ՀՀ ոստիկանություն, Որսորդմիություն, որպեսզի գրանցված որսորդները գայլերին սպանեն:

«Այս տարի նոր է սկսվել ու ահավոր է, մանավանդ, որ անասուններին տանում ենք դաշտ, շատ-շատ վնասներ են տալիս: Հատկապես մտրուկներին,-ասաց գյուղապետը: