Երևանի դպրոցներից մեկի աշակերտը մկրատով հարվածել է մեկ այլ աշակերտի

16:47 • 23.01.18

Հունվարի 22-ին Երևանի ավագ դպրոցներից մեկի աշակերտների միջև վիճաբանություն է տեղի ունեցել, որի ընթացքում աշակերտներից մեկը վնասվածքներ է ստացել:

Տեղեկությունը Tert.am-ի հետ զրույցում հաստատեց ոստիկանության ԶԼՄ-երի հետ կապի, վերլուծության և լրատվության բաժնի պետ Էդգար Ջանոյանը` հայտնելով, որ հունվարի 22-ին ոստիկանությունը հիվանդանոցից հաղորդում ստացել է:

«Հունվարի 22-ին հիվանդանոցից հաղորդում է ստացել, որ շտապօգնության խումբը ձախ ազդրի վնասվածք ախտորոշմամբ բուժօգնության է տեղափոխել 2003-ին տեղափոխված դպրոցականի:

Օպերատիվ խումբը պարզել է, որ նույն օրը վիճաբանության ժամանակ նշված վնասվածքը պատճառել է 2002 թվականին ծնված մեկ այլ դպրոցական՝ մկրատով հարվածել է ազդրին պատճառով նշված վնասվածքը»,-ասաց Ջանոյանը:

Ոստիկանությունից հայտնեցին, որ նշանակվել է դատաբժշկական փորձաքննություն, նախապատրաստվում են նյութեր: