Վիետնամում ահռելի կոբրան խցանում է առաջացրել ճանապարհին (տեսանյութ)

11:05 • 23.01.18

Վիետնամական Ֆուհտո նահանգում ահռելի կոբրան փակել է մեքենաների համար նախատեսված ճանապարհը: Համապատասխան տեսանյութը հրապարակվել է յութուբյան ViralHog ալիքում:

Տեսանյութում երևում է, որ մի քանի մեքենա կանգ են առել ու չեն կարողանում օձի պատճառով առաջ շարժվել:

Սկզբում վարորդները փորձել են տեղաշարժել սողունին՝ քաշելով դրա պոչից: Հետո մի քանի տղամարդ փայտե ձողերով աստիճանաբար սկսել են կոբրային տեղափոխել:

Ի վերջո, նրանք ձեռքերով բռնել են օձին ու հանել ճանապարհից: