Ֆիլիպիններում հրաբուխ է ժայթքել (լուսանկարներ, տեսանյութ)

12:09 • 23.01.18

Ֆիլիպիններում երեքշաբթի՝ հունվարի 23-ին, ժայթքել է վերջերս արթնացած Մայոն հրաբուխը, հայտնում է Associated Press-ը:


Խառնարանից լավան դուրս է ժայթքել մինչև 700 մետր բարձրության վրա, իսկ մոխրի սյունը հասել է մինչև 3 կիլոմետրի:


Սեյսմոլոգների կողմից վերջին օրերին գրանցված բոլոր ցնցումներից սա ամենաուժեղն է եղել: Տեղի իշխանությունները վտանգի մակարդակը հնարավոր հինգ բալից բարձրացրել են չորրորդի: Տարհանման գոտին հրաբխի շուրջ ընդլայնվել է մինչև 8 կիլոմետր՝ անդրադառնալով հազարավոր մարդկանց վրա:


Հրաբխի ժայթքման հետևանքով վիրավորների մասին տեղեկություններ դեռ չկան:


Մայոն հրաբուխը գտնվում է Ֆիլիպինների մայրաքաղաք Մանիլայից 340 կիլոմետր հեռավորության վրա՝ Ալբայ նահանգում: