Բելգիայում դանակով զինված տղամարդը հարձակվել է իրավապահների վրա

10:04 • 24.01.18

Բելգիայի հյուսիս-արևմուտքում գտնվող Գենտ քաղաքում երկաթուղային տրանսպորտի անվտանգության աշխատակիցները ստիպված են եղել զենք կիրառել իրենց դանակով սպառնացող քաղաքացու նկատմամբ, այս մասին հաղորդում է DW հեռուստառադիոընկերության կայքը:

Իրավապահների վրա հարձակում գործած տղամարդը ողջ է, սակայն ստացել է լուրջ վնասվածքներ, բժիշկները նշում են, որ նրա կյանքը վտանգի տակ է:

Տեղի դատախազությունն արդեն սկսել է դեպքի հետաքննությունը, ականատեսներն իրենց հերթին հաստատել են իրավապահների վրա հարձակման փաստը:
 
Երկաթուղու աշխատանքը, սակայն, չի դադարեցվել: