Պուտինը ձգտում է վերականգնել Ռուսաստանի հզորությունը. ԿՀՎ ղեկավար

09:59 • 24.01.18

ԱՄՆ-ն կարծում է, որ ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը ձգտում է վերականգնել Ռուսաստանի հզորությունը: Այդ մասին հայտարարել է ԱՄՆ Կենտրոնական հետախուզական վարչության ղեկավար Մայք Պոմպեոն, հայտնում է «ՌԻԱ Նովոստի»-ն:

«Վլադիմիր Պուտինի մտադրությունների վերաբերյալ մեր գնահատականը չի փոխվել: Նա շարունակում է կարծել, որ XX-րդ դարի ամենամեծ դժբախտությունը Խորհրդային Միության փլուզումն էր»,- ասել է Պոմպեոն:


Ըստ նրա՝ Պուտինը մտադիր է վերադարձնել ԽՍՀՄ-ի երբեմնի հզորությունը:

«Այդ մտքերով է նա ամեն օր արթնանում, իսկ նրա երկրորդ միտքը վերընտրվելն է»,- ասել է Պոմպեոն՝ ելույթ ունենալով Վաշինգտոնում: