Ղազախստանում անոմալ ցրտերի հետևանքով կենդանիներ են սատկում (լուսանկարներ, տեսանյութեր)

20:59 • 25.01.18

Ղազախստանում անոմալ ցրտերի հետևանքով կենդանիներ են սատկում. երկրի բնակիչները տարբեր վայրերում գտնում են կենդանիների սառած դիակներ:

The Daily Mail-ը հրապարակել է լուսանկարներ ու տեսանյութեր, որոնցում ականատեսները ցուցադրում են հայտնաբերված դիակները:

Կադրերում ցուցադրվող նապաստակը սատկել է՝ ենթադրաբար փորձելով ցատկել խոչընդոտի վրայով. այս մասին վկայում է նրա դիրքը:

Մեկ այլ տեսանյութում երևացող շունը հավանաբար սատկել է, երբ մնացել է ձյան մեջ ու չի կարողացել դուրս գալ:

Հայտնի է, որ 2018 թվականի հունվարին Ղազախստանում օդի անոմալ ցածր ջերմաստիճան է արձանագրվել. ջերմաչափի սանդղակն իջել է մինչև -45 աստիճան Ցելսիուս, ինչի հետևանքով երկրի բազմաթիվ բնակիչներ ստիպված են եղել դիմել բուժօգնության համար: