Աֆրինում թուրքական ԶՈւ-ի գործողությունների հետևանքով 24-ամյա հայ երիտասարդ է մահացել. լրատվամիջոցներ

11:45 • 29.01.18

Սիրիայի հյուսիսային Աֆրին շրջանում թուրքական ԶՈւ-ի ձեռնարկած ռազմական գործողությունների հետևանքով մահացել է ազգությամբ հայ, 24-ամյա Ռոշեր Քոնիսը, այս մասին գրում է քրդական hawarnews.com գործակալությունը:


Նշենք, որ օրեր առաջ հայտնի էր դարձել Աֆրինում մեկ հայի վիրավորման մասին, լուրը հաստատել էր Դամասկոսում Հայաստանի Հանրապետության դեսպանությունը:

Աղբյուրը հայտնում է, որ Ռոշեր Քոնիսի հետ միասին վիրավորում էին ստացել նրա մայրը՝ 57-ամյա Շամսա Քոնիսը, և քույրը՝ 25-ամյա Հանիֆա Քոնիսը: Այս տվյալները դեռևս չեն հաստատվել Սիրիայում հայկական ներկայացուցչությունների կողմից:

Ինչպես ավելի վաղ հայտնել է Tert.am-ը, ըստ վերջին տվյալների՝ մեծ մասամբ քրդերով բնակեցված Աֆրինում կա 3 հայկական ընտանիք:

Օրեր առաջ թուրքական ԶՈւ-ի կողմից հրթիռակոծվել էին նաև սիրիական հայաշատ Ղամիշլի շրջանի մի շարք թաղամասեր, տեղի հայերի շրջանում զոհեր ու վիրավորներ չէին գրանցվել: Նշենք, որ Ղամիշլիի գաղութը Սիրիայի երկրորդ ամենախոշոր հայ համայնքն է Հալեպից հետո:

 



EFRIN-JINA-ERMENIN (4)