Արթուր Օսիկյանն ազատվել է ՀՀ ԱՆ Քրեակատարողական վարչության պետի պաշտոնից, ՔԿՎ պետ է նշանակվել Ռաֆայել Հովհաննիսյանը
Արթուր Օսիկյանն ազատվել է Հայաստանի Հանրապետության արդարադատության նախարարության քրեակատարողական վարչության պետի պաշտոնից:
Ինչպես հայտնում են ՀՀ Նախագահի աշխատակազմի հասարակայնության և տեղեկատվության միջոցների հետ կապերի վարչությունից, այս մասին ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանը հրամանագիր է ստորագրել։
«Հիմք ընդունելով «Քրեակատարողական ծառայության մաuին» Հայաuտանի Հանրապետության oրենքի 16-րդ հոդվածի 1-ին մաuը` որոշում եմ.
Արթուր Օսիկյանին ազատել Հայաստանի Հանրապետության արդարադատության նախարարության քրեակատարողական վարչության պետի պաշտոնից»,–ասվում է հրամանագրում:
ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանի մեկ այլ հրամանագրով Հայաստանի Հանրապետության արդարադատության նախարարության քրեակատարողական վարչության պետ է նշանակվել Ռաֆայել Հովհաննիսյանը։
«Հիմք ընդունելով «Քրեակատարողական ծառայության մաuին» Հայաuտանի Հանրապետության oրենքի 16-րդ հոդվածի 1-ին մաuը` որոշում եմ.
Ռաֆայել Հովհաննիսյանին նշանակել Հայաuտանի Հանրապետության արդարադատության նախարարության քրեակատարողական վարչության պետ»,–ասվում է նախագահի հրամանագրում:










