«Ինձ մոտ ամեն ինչ կարգին է». Թրամփը հորդորել է չանհանգստանալ իր առողջության համար
Միացյալ Նահանգների նախագահ Դոնալդ Թրամփը հայտարարել է, որ իր առողջության հետ ամեն բան կարգին է, և դրա համար անհանգստանալու կարիք չկա, գրում է РИА Новости գործակալությունը:
«Այո, ես ասել եմ, որ ես կայուն եմ և հանճար: Ես լավ եմ սնվում, ինձ մոտ աշխատում են լավագույն շեֆ խոհարարները: Ինձ մոտ ամեն ինչ կարգին է»,- ասել է Թրամփը բրիտանացի հեռուստալրագրող Փիրս Մորգանի հետ զրույցում, որը խնդրել էր նախագահին մեկնաբանել իր հոգեկան առողջության մասին հայտարարությունները:
Ավելի վաղ Թրամփը, պատասխանելով ամերիկացի լրագրող Մայքլ Վուլֆին, որն իր «Կրակ և ցասում. Թրամփի Սպիտակ տանը» աղմկահարույց գրքում կասկած էր հայտնել Թրամփի մտավոր կարողությունների վերաբերյալ, հայտարարել է, որ ինքը «հանճար է»:










