Հնդկաստանում 8-ամսական աղջկան ամուսնացրել են շան հետ (տեսանյութ)

22:09 • 01.02.18

Հնդկաստանը հայտնի է արտասովոր և մանկական ամուսնություններով, սակայն այս անգամ հնդկական գյուղերից մեկում փոքրիկ աղջկան որոշել են ամուսնացնել շան հետ:

Ինչպես հաղորդում է Daily Mail-ը, տեղի ցեղերից մեկում ընտանիքն իրենց 8-ամսական աղջկան ամուսնացնում է շան հետ` հույս ունենալով, որ դա հեռու կպահի չար ուժերից: Արարողությունն անցկացրել է վանականը:

Տոնախմբությունից՝ պարերից ու խնջույքից, հետո նորապսակ «ամուսնուն» բաց են թողել վայրի բնության մեջ:

Պսակադրությունն իրականացվել է, քանի որ երեխան առաջինը սկսել է հանել վերին ատամները նախքան ստորին ատամների դուրս գալը: Այս ցեղում դա վատ նշան է համարվում: Եվ փոքրիկին ու նրա ընտանիքին չարից պաշտպանելու համար հարազատները որոշել են երեխային ամուսնացնել շան հետ: