Nintendo ընկերությունը հայտարարել է Մարիոյի կերպարով նոր ֆիլմի և բջջային խաղի թողարկման մասին

21:16 • 01.02.18

Ճապոնական Nintendo Co. ընկերությունը հայտարարել է Illumination ստուդիայի հետ համեստ հայտնի խաղի կերպարի մոտիվներով նոր անիմացիոն ֆիլմ թողարկելու մտադրության մասին:

Ինչպես հաղորդում է INTERFAX.RU-ն, ֆիլմի համապրոդյուսերն են լինելու կերպարի ստեղծող Սիգերու Միյամոտոն և Քրիս Մելեդանդրին, որն ավելի վաղ աշխատել է «Անճոռնի ես» և «Ընտանի կենդանիների գաղտնի կյանքը» ֆիլմերի վրա:

Անիմացիոն ֆիլմի թողարկման ամսաթիվը դեռևս հայտնի չէ: Նախկինում արդեն Մարիոյի աշխարհի մասին ֆիլմ նկարահանելու փորձ արվել է, սակյան 1993-ին նկարահանված «Մարիո սուպերեղբայրներ» ֆիլմը ձախողվել է վարձույթում և բացասական կարծիքների է արժանացել քննադատների կողմից:

Բացի այդ, Nintendo-ն մտադիր է 2018-ի սեպտեմբերին առցանց ծառայություն գործարկել Nintendo Switch Online խորագրով: Ընկերությունը հայտնել է նաև Mario Kart Tour բջջային հավելվածի մշակման մասին: