Լեհաստանում խանութները կդադարեն աշխատել կիրակի օրերին

20:45 • 01.02.18

Լեհաստանի նախագահ Անջեյ Դուդան երեքշաբթի օրենք է ստորագրել, որով սահմանափակվում է երկրում խանութների աշխատանքը կիրակի օրերին:

Ինչպես հայտնում է Euromag-ը, մարտի 1-ից սկսած առևտուրը կիրակի օրերին կսահմանափակվի: Խանութները կկարողանան աշխատել ամսվա մեջ երկու կիրակի միայն: Իսկ 2019-ից առևտուր անել կթույլատրվի ամսվա միայն մեկ կիրակին:

2020 թվականից առևտուրը կիրակի օրերին ընդհանրապես կարգելվի, բացառությամբ տարվա մեջ 7 օրվա: 

Ակնկալվում է, որ այս օրենքը բողոքի ալիք կբարձրացնի արևմտյան խանութների ցանցերի շրջանում, որոնց եկամտի զգալի մասը ստացվում է հենց հանգստյան օրերին, երբ բնակիչներից շատերն ամբողջ օրը նվիրում են առևտրին:

Նախագահը կարծում է, որ օրենքը դրական ազդեցություն կունենա խանութների աշխատակիցների ընտանեկան կյանքի վրա: Նա խնդրել է խոշոր առևտրականների ըմբռնող մոտեցում ցուցաբերել այս հարցին: