Մեքսիկայում բժիշկները հեռացրել են կնոջ՝ 34 կիլոգրամանոց ուռուցքը (լուսանկարներ)
Մեքսիկայում վիրաբույժների թիմը հեռացրել է Կոստա Ռիկայի 57-ամյա բնակչուհու՝ 34 կիլոգրամանոց ուռուցքը: Այս մասին հայտնում է The Daily Mail-ը:
Աղբյուրի հաղորդմամբ՝ վիրահատությունն անցկացվել է Մեխիկոյում. կնոջ ձվարանների նորագոյացության շրջանագիծը մեկուկես մետր էր: Վիրահատության պահին ուռուցքը զբաղեցրել է նրա որովայնի խոռոչի 80 տոկոսը և խախտել լյարդի ու աղիքների աշխատանքը:
Նշվում է, որ վիրահատական միջամտության մասին կնոջը նախազգուշացրել են դեռ ութ տարի առաջ, սակայն նա հրաժարվել է վիրահատությունից՝ «անձնական պատճառներով»:
Կնոջ խոսքով՝ այժմ նա շատ ավելի լավ է զգում իրեն:














