Երևանում փոխգնդապետ է դանակահարվել. կասկածյալը բերման է ենթարկվել
Երևանում տղամարդ է դանակահարվել: Դեպքի վերաբերյալ Tert.am-ի հետ զրույցում ՀՀ ոստիկանության ԶԼՄ-ների հետ կապի, վերլուծության և լրատվության բաժնի պետք Էդգար Ջանոյանն ասաց, որ ոստիկանությունն այդ մասին հաղորդում ստացել է:
«Փետրվարի 1-ին՝ ժամը 14:15-ին, ոստիկանությունը հիվանդանոցից հաղորդում է ստացել, որ իրենց մոտ Երևանի Խանջյան փողոցից բուժօգնության է տեղափոխվել մի տղամարդ՝ կտրած-ծակած վերք ախտորոշմամբ»,-ասաց Ջանոյանը:
Նրա տեղեկացմամբ՝ կարճ ժամանակ անց ոստիկանության ծառայողները պարզել են վնասվածք հասցնողի ինքնությունը, հայտնաբերել ու բերման են ենթարկել ոստիկանության բաժին:
Ոստիկանությունից հայտնեցին, որ հանգամանքները պարզվում են, կատարվում է քննություն:
Նշենք, որ shamshyan.com-ը հայտնում է, որ վնասվածքներ ստացած քաղաքացին Երևանի բնակիչ, 43-ամյա Գ. Հ.-ն է, ով ուժային կառույցներից մեկի աշխատակից է, կոչումով՝ փոխգնդապետ:










