Ֆլորիդայում տղամարդը բանկ է թալանել, թափթփել գումարը փողոցում և ազատվել պատժից

14:07 • 02.02.18

ԱՄՆ-ում դատարանն անմեղ է ճանաչել Ֆլորիդա նահանգի բնակչին, որը բանկ է թալանել ու թափթփել գումարը փողոցում: Այս մասին հայտնում է Associated Press գործակալությունը:

Նշվում է, որ դատական նիստը տևել է 25 րոպե: Դատավորի որոշման համաձայն՝ մեղադրյալը չի կարող քրեական պատասխանատվության ենթարկվել հոգեկան հիվանդության պատճառով: Նա կմնա բանտում, որտեղ նրան հոգեբուժական օգնություն կցուցաբերվի:

Հայտնի է, որ 2017 թվականի հուլիսին 26-ամյա Ալեքսանդր Սպերբերը բանկ է թալանել Ֆլորիդայի Ֆորտ Լոդերդեյլ հանգստավայրային քաղաքում: Դրանից հետո նա ամբողջությամբ մերկացել է՝ բացելով կարմիր ներկած մարմինը, և վազել փողոցով՝ նետելով գումարը:

Ձերբակալությունից հետո Սպերբերն ասել է քննիչներին, որ ինքը հանցագործություն է գործել՝ գլխի մեջ տեղադրված չիպի պատճառով: Նրա խոսքով՝ թալանն անհրաժեշտ էր կատակերգակի կարիերա սկսելու համար: