ԱՄՆ-ում Ֆիլ արջամուկը երկար ձմեռ է կանխատեսել
Ամերիկյան Փանքսաթոնի քաղաքում փետրվարի 2-ին նշվել է Արջամկան օրը։ Տոնակատարության ժամանակ Ֆիլ արջամուկը դուրս է եկել որջից և վախեցել է իր ստվերից, ինչը նշանակում է, որ գարունն այս տարի ուշ կգա, և ձմեռը կերկարի 6 շաբաթով, հայտնում է USA Today-ը:
Արջամկան օրն ԱՄՆ-ում ու Կանադայում նշվում է փետրվարի 2-ին։ Լեգենդի համաձայն՝ եթե արջամուկ-գուշակողը դուրս է գալիս իր որջից, սակայն վախենում է իր ստվերից ու հետ մտնում, ապա ձմեռը դեռ 6 շաբաթ էլ կտևի, իսկ եթե Ֆիլը չի տեսնում իր ստվերը և դուրս է գալիս հանգիստ, ապա գարունը շուտ կգա։
Ամեն տարի Արջամկան օրը Փանքսաթոնի քաղաք են այցելում հազարավոր զբոսաշրջիկներ։










