Բրազիլիայի նախագահը թոշակ չի ստացել՝ իր «ողջ» լինելը չապացուցելու համար

10:04 • 02.02.18

Բրազիլական Սան Պաուլու նահանգի իշխանությունները դադարել են թոշակ վճարել երկրի գործող նախագահ Միշել Թեմերին, քանի որ ղեկավարը չի ներկայացրել իր՝ «ողջ» լինելու փաստն ապացուցող փաստաթղթեր:

Ինչպես հայտնում է ria.ru-ն՝ տեղի լրատվամիջոցներին հղումով, Թեմերը պետք է փաստաթղթերը ներկայացներ դեռևս 2017թ. սեպտեմբերին, սակայն դա չի արել: Դրա հետևանքով նոյեմբեր և դեկտեմբեր ամիսների թոշակը չի վճարվել: Ընդհանուր առմամբ, կուտակվել է 30.000 դոլար:

Նախագահի աշխատակազմից տեղեկացրել են, որ ստեղծված թյուրիմացությունը զուտ փաստաթղթերի ներկայացման համար ազատ ժամանակ չունենալու խնդիր է: