Բելառուսը հնարավոր է շուտով սկսի ոչ մահաբեր զենք վաճառել Հայաստանին. բելառուս ռազմական փորձագետ

15:49 • 02.02.18

Բելառուսը հնարավոր է շուտով սկսի ոչ մահաբեր զենք վաճառել Հայաստանին: Այդ մասին հայտարարել է բելառուս ռազմական վերլուծաբան Ալեքսանդր Ալեսինը՝ «Комсомольская правда Беларусь»-ի հետ զրույցում:


Ռազմական վերլուծաբանը նշել է նաև, որ Ադրբեջանը Բելառուսից զենքի խոշոր գնորդներից մեկն է:


«Խոշոր հաճախորդներից մեկն Ադրբեջանն է, որին մենք վաճառում ենք ՀՕՊ համակարգեր, մասնավորապես՝ արդիականացված զենիթահրթիռային «Բուկ-ՄԲ» համալիրներ»,- հայտարարել է նա՝ հավելելով, որ ադրբեջանցիների համար նաև արդիականացվում են Սու-27 և Սու-25 կործանիչները:


«Մենք ցանկանում էինք վաճառել «Պոլոնեզներ» Ադրբեջանին: Բայց դրան դեմ էր Հայաստանը՝ ՀԱՊԿ-ում մեր գործընկերը: Գործարքը չի կայացել»,- հայտարարել է Ալեսինը: