Կահիրեում ոստիկանությունը «դոնորական օրգանների գործարան» է հայտնաբերել
Եգիպտոսի մայրաքաղաք Կահիրեում ոստիկանությունը հայտնաբերել է բժիշկների և նրանց միջնորդների խմբի, որը զբաղվել է դոնորական երիկամների վաճառքով: Այս մասին հայտնում է «РИА Новости»-ն՝ հղում անելով Youm 7 պորտալին:
Աղբյուրի հաղորդմամբ՝ հանցագործները միջնորդների օգնությամբ գտնում էին գումարի կարիք ունեցող «դոնորներին», որոնց համոզում էին 25 հազար եգիպտական ֆունտով (մոտ 1.400 ԱՄՆ դոլար) վաճառել իրենց երիկամը: Այնուհետև «դոնորները» գալիս էին Կահիրե, որտեղ մի քանի օր ապրում էին վարձակալած բնակարանում և անալիզներ հանձնում: Այս «հիվանդներին» ընդունում էր ձերբակալված բժիշկներից մեկը: Այնուհետև «դոնորին» տեղափոխում էին մասնավոր կլինիկա, որտեղ ավազակախմբի գործունեության մեջ ներգրավված բժիշկը վիրահատություն էր անցկացնում:
Հանցագործների զոհերի խոսքով՝ իրենց 5 հազար ֆունտ (մոտ 300 դոլար) վճարում էին վիրահատությունից առաջ, իսկ մնացած գումարը կարելի էր ստանալ միայն հաջորդ դոնորի գտնվելուց հետո: Այս պատճառով նախկին դոնորներին ստիպում էին գտնել նոր դոնորների՝ հակառակ դեպքում սպառնալով չվճարել մնացած գումարը:
Նշվում է, որ այժմ ավազակախմբի բոլոր անդամները ձերբակալվել են, տուժածները ցուցմունքներ են տալիս:










