Չինաստանում վարազը հարձակվել է բնակիչների վրա (տեսանյութ)

23:25 • 02.02.18

Միջադեպը տեղի է ունեցել Չինաստանի Շենսի կենտրոնական նահանգում հունվարի 31-ին: Life.ru-ի հաղորդմամբ՝ վարազը հարձակվել է թոշակառուի վրա, երբ վերջինս գնացել է գոմի կողմը:

Վայրի կենդանին հարձակվել է տղամարդու վրա, տապալել նրան գետնին և մի քանի րոպե շարունակ ուժեղ հարվածներ հասցրել նրան: Վնասվածքները մահացու էին տարեց չինացու համար:

Աղբյուրի տվյալներով՝ կենդանու ուշադրությունը փորձել է շեղել տուժած չինացու հարսը: Նա փորձել է քշել կենդանուն, սակայն վարազը նրա վրա էլ է հարձակվել: Ենթադրվում է, որ ականատեսները թաքնվել էին իրենց տներում:

Կենդանին փորձել է նաև կոտրել դռներից մեկը, որի հետևում նույնպես մարդիկ են թաքնված:

Շուտով դեպքի վայր են ժամանել ոստիկանները, որոնք էլ սպանել են 100 կգ-անոց գիշատիչ կենդանուն՝ կրակելով դիպուկահարի հրացանից:  

Տուժած կնոջը տեղափոխել են հիվանդանոց. նրա վիճակը կայուն է գնահատվում: