Շանհայում ֆուրգոնը մխրճվել է մարդկանց ամբոխի մեջ, կա 18 տուժած

09:36 • 02.02.18

Շանհայի զբոսաշրջային կենտրոնում ավտոֆուրգոնը մխրճվել է մարդկանց ամբոխի մեջ, այս մասին հաղորդում է korrespondent.net-ը:

Դեպքը տեղի է ունեցել Starbucks սրճարանի դիմաց՝ Խուանգպու շրջանում։ Զանգվածային վրաերթի հետևանքով տուժել է 18 մարդ, նրանց տեղափոխել են հիվանդանոց: Տուժածներից 3-ը գտնվում են ծանր վիճակում։


Նշվում է, որ մեքենան այրվել է սրճարանի արգելապատնեշին բախվելուց հետո: 


Վրաերթի պատճառներն ու այլ մանրասներ դեռևս ճշտվում են: