Եգիպտոսում խոշոր ՃՏՊ է տեղի ունեցել. կա 11 զոհ ու 29 տուժած

18:49 • 02.02.18

Եգիպտոսի մայրաքաղաք Կահիրեի մոտակայքում գտնվող մայրուղու վրա խոշոր ճանապարհատրանսպորտային պատահար է տեղի ունեցել, որի հետևանքով մահացել է 11 ու վնասվածքներ ստացել 29 մարդ: Այս մասին հայտնում է РИА Новости-ն՝ հղում անելով Եգիպտոսի առողջապահության նախարարությանը:

Աղբյուրի տվյալների համաձայն՝ միջադեպը տեղի է ունեցել Էլ Մինյա պրովինցիայում: Վթարի է ենթարկվել չորս փոխադրամիջոց, այդ թվում՝ ուղևորատար միկրոավտոբուս:

Եգիպտոսը հայտնի է ճանապարհային ենթակառուցվածքի վատ վիճակով: Առողջապահության միջազգային կազմակերպության տվյալների համաձայն՝ ամեն տարի Եգիպտոսում ՃՏՊ-ների հետևանքով մահանում է մոտ 12 հազար մարդ: