Իդլիբում ռուսական գրոհիչը կարողացել է խուսափել ահաբեկիչների կրակից (տեսանյութ)
Սիրիայում իսլամիստական «Ջեյշ ալ Նասր» խմբավորման գրոհայինները կրակի տակ են առել ռուսական օդուժին պատկանող Су-25 գրոհիչը, որին հաջողվել է խուսափել կործանարար հարվածից։ Միջադեպի կադրերը հայտնվել են համացանցում, այն հրապարակել է Al-Masdar News-ը, փոխանցում է lenta.ru-ն:
Կադրերում երևում է, որ ջիհադականները կրակ են բացում սիրիական Իդլիբի երկնքում թռչող ռուսական գրոհիչի ուղղությամբ, Су-25-ն, ամենայն հավանականությամբ, թիրախավորվել է զենիթային սարքերի կողմից, որոնց անունը չի նշվում:
Աղբյուրը նշում է, որ այս տեսակի ռուսական գրոհիչները, որոնք նախատեսված են ցամաքային զորքերի աջակցության համար, հաճախ են հայտնվում ահաբեկիչների թիրախում:
Ավելի վաղ հայտնի էր դարձել, որ Իդլիբում գտնվող «Ջեբհաթ ան Նուսրա» խմբավորման ահաբեկիչներն օրեր շարունակ դաժան մարտեր են մղում սիրիական բանակի հետ Իդլիբի Աբու ադ Դուհուր քաղաքի մոտակայքում։ Ռուսական օդուժը կարողացել է իր վերահսկողոթյան տակ առնել տեղի ռազմական ավիաբազան, ինչն էլ հաստատել էին ահաբեկչական խմբավորման աղբյուրները:










