Իսրայելը հրաժարվել է ընդունել լեհ պաշտոնյային՝ Հոլոքոստի մասին օրենքի պատճառով

14:49 • 02.02.18

Իսրայելը չեղարկել է Լեհաստանի ազգային անվտանգության բյուրոյի ղեկավար Պավել Սոլոխի այցը երկիր: Այդ մասին հայտնում է «ՌԻԱ Նովոստի»-ն՝ վկայակոչելով երկրի ԱԳՆ-ին:


Իսրայելի իշխանությունների որոշման պատճառը Լեհաստանի սենատի կողմից ընդունված օրենքի նախագիծն է, որով քրեականացվում են Երկրորդ համաշխարհային պատերազմի ժամանակ Հոլոքոստին լեհերի ներգրավվածության մասին արտահայտությունները:


Լեհաստանի բյուրոյում հաստատել են գերատեսչության ղեկավարի այցը Երուսաղեմ հետաձգելու խնդրանքը:


Հիշեցնենք, որ Լեհաստանի խորհրդարանի վերին պալատը հավանության է արժանացրել օրենքը, որն արգելում է մեղադրել լեհերին Հոլոքոստին աջակցելու համար:


Այդ օրենքն արդեն առաջացրել է Իսրայելի դժգոհությունը, որը Լեհաստանին մեղադրել է պատմությունը վերաշարադրելու փորձի համար:


Կիրակի Իսրայելի վարչապետ Բինյամին Նեթանյահուն կոչ է արել Լեհաստանին հրաժարվել այն ընդունելու մտադրությունից:


Չորեշքաբթի ԱՄՆ պետքարտուղարությունը նույնպես դիմել է Լեհաստանի կառավարությանը՝ խնդրելով վերանայել այդ օրենքի նախագիծը և հայտարարելով, որ ԱՄՆ-ն մտահոգված է, որ այն կարող է խախտել երկրում խոսքի ազատությունը և վնասել երկու երկրների միջև դիվանագիտական հարաբերություններին: