Արմեն Ջիգարխանյանին դուրս են գրել հիվանդանոցից
ԽՍՀՄ ժողովրդական արտիստ Արմեն Ջիգարխանյանին դուրս են գրել հիվանդանոցից: Gazeta.ru-ի փոխանցմամբ՝ այս մասին հայտնել է «Ջիգարխանյանի թատրոնի» մամլո կենտրոնի ղեկավար Միլա Զարեցկայան:
«Արմեն Բորիսովիչը ճաշից հետո հեռացել է հիվանդանոցից: Հետագա բուժումը կիրականացվի ամբուլատոր կերպով: Նա ահավոր չի սիրում պառկել հիվանդանոցում», - ասել է Զարեցկայան:
Վերջինս չի մասնավորեցրել, թե որքան ժամանակ պետք է դեռ բուժում ստանա դերասանը: Նրա խոսքով՝ բժիշկները որոշել են Ջիգարխանյանին նշանակված բուժումները կարելի է շարունակել նաև ամբուլատոր պայմաններում:
Հիշեցնենք, որ նախօրեին Ջիգարխանյանի փաստաբանի հաղորդմամբ՝ դերասանը հոսպիտալացվել էր վիրուսի պատճառով:










