Լիբիայի ափերի մոտ ներգաղթյալների նավ է խորտակվել

12:37 • 02.02.18

Առնվազն տասը ներգաղթյալ է մահացել Միջերկրական ծովում՝ Լիբիայի ափերի մոտ նավաբեկության ժամանակ: Այդ մասին հայտնում է «ՌԻԱ Նովոստի»-ն:


Տեղեկությունների համաձայն՝ նավի վրա ընդհանուր առմամբ եղել է մոտ 100 ներգաղթյալ:


Անհետ կորած է համարվում մի քանի տասնյակ մարդ: Հիմնականում ներգաղթյալները եղել են Պակիստանի և Լիբիայի քաղաքացիներ: