Մոսկվայի բնակիչները կրկին բողոքել են ծծմբաջրածնի հոտից

10:27 • 02.02.18

Մոսկվայի և Մերձմոսկովյան շրջանի բնակիչները կրկին բողոքել են ծծմբաջրածնի հոտից: Այդ մասին հայտնում է «ՌԻԱ Նովոստի»-ն՝ վկայակոչելով ՌԴ ԱԻ նախարարության կայքը:


Նշվում է, որ Մոսկվայի և շրջանի տարածքում 2017 թվականի դեկտեմբերի 8-ից քաղաքացիներից բողոքներ են ստացվում օդում օտար հոտի (ծծմբաջրածնի) առկայության մասին: Պարզվել է, որ հոտի աղբյուրը եղել է Բալաշիխայում «Կուչինո» կենցաղային թափոնների պոլիգոնը:


Նշվում է, որ անցկացվել են մթնոլորտային օդի լրացուցիչ ուսումնասիրություններ, և վտանգավոր արտանետումների թույլատրելի մակարդակի խախտում չի հայտնաբերվել: Հաղորդվում է, որ «Կուչինո» պոլիգոնի շրջանում գրանցվել են ծծմբաջրածնի կոնցենտրացիաների թույլատրելի մակարդակի մեկանգամյա խախտումներ: