Նիցցայի լողափում մեծ «ձագար» է առաջացել (լուսանկար)

11:35 • 02.02.18

Նիցցայի լողափում մոտ 5 մետր տրամագծով և 2 մետր խորությամբ ջրով լցված «ձագար» է առաջացել: Քաղաքապետարանից հայտնել են, որ խոսքը ստորջրյա ջրերի պատճառով առաջացած հողի փլուզման մասին է, հայտնում է BFMTV-ն:


Նիցցայի քաղաքապետ Քրիստիան Էստրոզին հայտարարել է, որ դա պարբերաբար առաջացող բնական երևույթ է:


Երևույթը նույն այդ լողափում վերջին տասը տարվա ընթացքում առաջացել է արդեն երեք անգամ: