Սան Ֆրանցիսկոյում կվերացվեն 1975 թվականից ի վեր մարիխուանայի հետ կապված դատվածությունների մասին տվյալները

14:00 • 02.02.18

Սան Ֆրանցիսկոյում կչեղարկեն մարիխուանայի հետ կապված իրավախախտումների մասին գործերով 1975 թվականից կայացված բոլոր դատավճիռները: Ինչպես հայտարարել է Սան Ֆրանցիսկոյի շրջանային դատախազ Ջորջ Գասկոնը, ձերբակալությունների և դատական որոշումների մասին բոլոր տվյալները կհեռացվեն ոստիկանական բազաներից, գրում է Los Angeles Times-ը:


Ավելի քան 40 տարվա ընթացքում մարիխուանայի հետ կապված քրեական գործերի վերաբերյալ բոլոր դատավճիռները կուղարկվեն վերանայման՝ դրանք կա՛մ վերաորակավորելու, կա՛մ չեղարկելու նպատակով:


Շրջանային դատախազի գնահատմամբ՝ կչեղարկվի իրավախախտումների մասին մոտ 3000 գործերով որոշումները: Վերանայման կուղարկվի մոտ 4,9 հազար քրեական գործ:


Այդ քայլը կվերացնի մարդկանց դատվածության մասին տվյալները, որոնք հաճախ խոչընդոտում են աշխատանքի ընդունմանը կամ տուն ձեռք բերելուն:


«Մենք ցանկանում ենք վերացնել այս երկրում երկար տարիներ թմրանյութերի դեմ ձախողված պայքարի հետ կապված սխալները և սկսել փոխհատուցել վնասի մի մասը, որ հասցվել է ոչ միայն ամբողջ երկրին, այլև էթնիկ համայնքներին»,- հայտարարել է Գասկոնը ճեպազրույցի ժամանակ:


2018 թվականի հունվարի 1-ից նահանգում օրինականացվել է հանգստի նպատակով մարիխուանայի օգտագործումը: 21 տարեկանից բարձր կալիֆորնիացիները կարող են տանը պահել մինչև 21 գրամ մարիխուանա, ինչպես նաև աճեցնել այն փոքր քանակությամբ: