Սարատովի բնակիչները ձյուն են հալեցնում ջրի բացակայության պատճառով
Ռուսաստանի Սարատով քաղաքի փողոցներից երկուսի բնակիչներն ստիպված են ձյուն հալեցնել, քանի որ տներում ջուր չունեն: Ինչպես հայտնում է Известия-ն, ՌԴ քաղաքացիներն այդ մասին հայտնում են սոցիալական ցանցերում:
Տեղի բնակչուհիներից մեկը գրում է, որ դույլով գնում է փողոց՝ ձյուն բերելու: Դույլը ծայրից ծայր լցնելով հալեցնելուց հետո ընդամենը փոքր կաթսա ջուր է ստացվում: Մեկ այլ բնակչուհի պատմում է, որ Սարատովի իշխանությունները հրահանգել են Մոսկովյան մայրուղուց ջրի առաքման մի կետ կազմակերպել: Տարեց բնակիչները նույնպես խնդրի առաջ են կանգնել ջրի բացակայության պատճառով:
Քաղաքի բնակիչները նշում են, որ ջրամատակարարման համակարգի աշխատակիցները խոստացել են վերականգնել ջրամատակարարումը, որը դադարեցվել է վթարի պատճառով:










