Անցած շաբաթվա ընթացքում շփման գծում իրադրությունը եղել է հարաբերական հանգիստ, հակառակորդը հրադադարի ռեժիմը խախտել է 150 անգամ. ԱՀ ՊԲ

13:01 • 03.02.18

Հունվարի 28-ից փետրվարի 3-ն ընկած ժամանակահատվածում արցախա-ադրբեջանական հակամարտ զորքերի շփման գծում օպերատիվ-մարտավարական իրադրությունը եղել է հարաբերական հանգիստ:

Այդ մասին տեղեկացնում է Արցախի հանրապետության Պաշտպանության նախարարությունը։

Նշված ժամանակահատվածում հակառակորդը հրադադարի պահպանման ռեժիմը խախտել է շուրջ 150 անգամ՝ հրաձգային զինատեսակներից հայ դիրքապահների ուղղությամբ արձակելով ավելի քան 1500 կրակոց:

ՊԲ առաջապահ զորամասերը հիմնականում ձեռնպահ են մնացել պատասխան գործողություններից և անհրաժեշտ քայլեր ձեռնարկել մարտական դիրքերի պահպանությունը հուսալիորեն կազմակերպելու համար: