ԱՄՆ-ում որսի ժամանակ սատկած սագը «վրեժ է լուծել» որսորդից (լուսանկար)

11:46 • 03.02.18

Ամերիկյան Մերիլենդ նահանգի բնակիչը հոսպիտալացվել է, երբ նրա գլխին սատկած սագ է ընկել, գրում է The Daily Mail-ը։


Պարբերականի տեղեկության համաձայն՝ միջադեպը տեղի է ունեցել որսի ժամանակ։ 51-ամյա տղամարդն ընկերների հետ գնացել է որսի, ընկերներից մեկը կրակել է թռչնին, որն ընկել է անմիջապես 51-ամյա տղամարդու գլխին։


Արդյունքում որսորդը կորցրել է գիտակցությունը և դեմքի ու գլխի շրջանում վնասվածքներ ստացել, նաև՝ զրկվել երկու ատամից։


Նա տեղափոխվել է մոտակա հիվանդանոց։  Նրա վիճակը կայուն է գնահատվել։

 

A dead goose knocked Robert Meilhammer, 51, unconscious when it fell from the sky while he was hunting

When he came to, he knew who he was, but 'little else,' according to a Natural Resources police officer. Emergency responders described his head injury as 'severe'