Իրաքը հայտարարել է Սաուդյան Արաբիայի հետ սահմանին ԻՊ-ի դեմ գործողություն սկսելու մասին
Իրաքյան բանակը սկսել է Սաուդյան Արաբիայի հետ սահմանի մոտ գտնվող տարածքում «Իսլամական պետություն» ահաբեկչական խմբավորման զինյալների դեմ ռազմական գործողությունը, որի նպատակն է մաքրել ահաբեկիչներին անապատից: Այս մասին հայտնել է արևմտյան Անբար շրջանում ԶՈւ-ի հրամանատար, գեներալ-մայոր Մահմուդ ալ Ֆալյահին, գրում է РИА Новости գործակալությունը՝ հղում անելով իրաքյան Al Sumaria հեռուստաընկերությանը:
Անցյալ տարվա դեկտեմբերին, Իրաքի վարչապետ Հայդեր ալ Աբադիի՝ ԻՊ-ի դեմ հաղթանակի մասին հայտարարությունից առաջ, իրաքցի ուժայիններին հաջողվել էր մաքրել ահաբեկիչներից Անբարի՝ Սիրիայի սահմանին մոտ հատվածները:
Հայտնի է, որ այս մեծամասշտաբ ռազմական գործողությունը մեկնարկել է այս առավոտ:










