Իտալիայի Մաչերատա քաղաքում անհայտ անձինք կրակել են անցորդների վրա, կան տուժածներ, բնակիչներին հորդորում են դուրս չգալ տանից

16:53 • 03.02.18

Իտալիայի Մաչերատա քաղաքում անհայտ անձինք կրակ է բացել անցորդների ուղղությամբ, տուժել է առնվազն 6 մարդ, այս մասին հայտնում է РИА Новости գործակալությունը:

Ըստ իտալական La Repubblica պարբերականի՝ անցորդների ուղղությամբ կրակ են բացել ընթացքի մեջ գտնվող մեքենաներից մեկից:

Corriere della Sera-ը գրում է, որ դեպքը մի քանի օտարերկրացու միջև կոնֆլիկտի հետևանք է։

Չի բացառվում այն վարկածը, որ հանցագործները ցանկացել են հրաձգություն սկսել քաղաքի միանգամից մի քանի փողոցում:

Հայտնի է, որ տուժածներից 4-ը գտնվում են ծանր վիճակում: Քաղաքի իշխանությունները հորդորել են բնակիչներին դուրս չգալ փողոց: