Կրասնոյարսկում «սև երկնքի» ռեժիմ է սահմանվել

10:14 • 03.02.18

ՌԴ Կրասնոյարսկ քաղաքում եղանակային պայմանների վատթարացման կապակցությամբ սահմանվել է «սև երկնքի» ռեժիմ, հայտնում է «ՌԻԱ Նովոստի»-ն:


Ինչպես հաղորդվում է Հիդրոօդերևութաբանության և շրջակա միջավայրի մոնիթորինգի միջինսիբիրյան վարչության կայքում, օդերևութաբանները նախազգուշացրել են քաղաքի բնակիչներին եղանակային պայմանների վատթարացման մասին և հատուկ ռեժիմ սահմանել մինչև երկուշաբթի երեկո:


«2018 թվականի փետրվարի 2-ի ժամը 19։00-ից մինչև 2018 թվականի փետրվարի 5-ի ժամը 19։00-ն Կրասնոյարսկի տարածքում պահպանվում են օդերևութաբանական պայմաններ, որոնք բարենպաստ չեն մթնոլորտային օդում վնասակար նյութերը ցրելու համար: Հայտարարվում են վտանգի առաջին մակարդակի անբարենպաստ օդերևութաբանական պայմաններ»,- ասված է հաղորդագրությունում:


2017 թվականի ընթացքում «սև երկնքի» ռեժիմ է սահմանվել մի քանի անգամ: