Երևանի բնակիչը մեղադրվում է մորը դանակի 12-14 հարված հասցնելու և եղբորը  վնասվածքներ պատճառելու մեջ

18:58 • 03.02.18

Երևանի բնակիչ Վլադիմիր Կանջարյանը մեղադրվում է մորը սպանելու դիտավորությամբ նրան դանակի 12-14 հարված հասցնելու, այնուհետև նաև եղբորը դանակահարելու մեջ:

Tert.am-ը Դատական տեղեկատվական համակարգից տեղեկացավ, որ Վլադիմիր Կանջարյանին մեղադրանք է առաջադրվել այն բանի համար, որ նա 13.05.2017թ. իր մորը` Գ. Մ.-ին ` սպանելու դիտավորությամբ Երևանի իրենց բնակարանում, իր մոտ գտնվող դանակով 12-14 անգամ հարվածներ է հասցրել մորը:

Գ.Մ.-ի ` բղավոցներին արձագանքել է ննջասենյակում գտնվող Ս. Կանջարյանը, ով փորձել է միջամտել և կանխել հանցագործությունը, սակայն Վլադիմիր Կանջարյանը նույն դանակով բազմաթիվ հարվածներ է հասցրել Ս.Կանջարյանի մարմնի տարբեր հատվածներին և դիմել փախուստի:

Գ. Մ.–ն ժամանակին ցուցաբերված բուժօգնության շնորհիվ, Վլադիմիր Կանջարյանն իր կամքից անկախ հանգամանքներով հանցագործությունն ավարտին չի կարողացել հասցնել:

Վլադիմիր Կանջարյանին մեղադրանք է առաջադրվել ՀՀ ՔՕ-ի 34-104-րդ հոդվածի(սպանության հանցափորձ) 2-րդ մասի 1-ին կետի հատկանիշներով:

Գործն ուղարկվել է Երևան քաղաքի դատարան և ընդունվել դատավոր Վարդան Աբրահամյանի վարույթ: