Սանկտ Պետերբուրգում ավտոմեքենան վրաերթի է ենթարկել հետիոտներին

20:16 • 03.02.18

Ռուսաստանի Դաշնության Սանկտ Պետերբուրգ քաղաքում ավտոմեքենան ընթացել է մարդկանց ուղղությամբ հետիոտն անցումի վրա:

Ինչպես հայտնում է РИА Новости-ն՝ վկայակոչելով ՌԴ ճանապաչհային երթևեկության անվտանգության տեսչության տեղի վարչության հաղորդագրությունը, միջադեպի հետևանքով երկու աղջիկ և մեկ երեխա տուժել են: 

Ինչպես հաղորդվում է, վրաերթը տեղի է ունեցել Բուխարեստսկայա փողոցում, մոտ 13:35-ին: Ավտոմեքենան ընթացել է երկու 22-ամյա և մեկ 9-ամյա աղջկա ուղղությամբ:

Կատարվածի առնչությամբ ստոգումներ են իրականացվում: